Պուտինի ասուլիսից հետո ռադիոկայաններից մեկի լրագրողին ազատել են աշխատանքից

12:24 • 30.12.12

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օրերս կայացած մեծ ասուլիսից հետո աշխատանքից ազատվել է այն լուսաբանած Русская служба новостей («Լուրերի ռուսական ծառայություն») ռադիոկայանի աշխատակցուհի Ալեքսանդրա Կրասնոգորոդսկայան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։


Այս մասին նա անձամբ հայտնել է Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում։

 

Դեկտեմբերի 20-ին Պուտինի հետ հանդիպմանը լրագրողուհին նախագահից հարցրել էր, թե ինչու են ռուսական հեռուստաալիքներում աշխատում միայն «ամեն տեսակի Սվանիձեներ, Դորենկոներ, Պոզներներ», որոնք, ըստ նրա, ամեն ինչի մեջ վատն են տեսնում։

Ի դեպ, հիշատակված անուններից Սերգեյ Դորենկոն Русская служба новостей-ի գլխավոր խմբագիրն է։