ԱՄՆ-ում համասեռամոլ ներգաղթյալներին աքսորում են, չնայած օրինական ամուսնությանը
Երկու աղջիկները՝ Քելլի Քոստելոն և Ֆաբիոլա Մորալեսը անցյալ ամռանը պաշտոնապես ամուսնացել էին Կոլումբիայի շրջանում, սակայն կարճ ժամանակ անց իշխանությունները աղջիկներից մեկին՝ պերուացի Մորալեսին հայտնել էին, որ նա պետք է վերադառնա հայրենիք, քանի որ դաշնային կանոնադրությամբ ամուսնությամբ պայմանավորված քաղաքացիություն չի տրվում՝ համասեռամոլ զույգերի դեպքում: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Աղջիկը ԱՄՆ էր եկել 6 տարի առաջ: Ուսմանը զուգահեռ պերուացի աղջիկը ստացել էր դայակի վկայական և կրթության ժամանակավոր վիզա: Ներկայում Մորալեսը հղի է և սպասում է զույգի:
Ամուսնության մասին ամերիկյան օրենքը, որը ընդունվել է 1996 թվականին, ամուսնությունը որոշակիացնում է որպես կնոջ և տղամարդու միություն և ամուսիններ է հայտարում տարբեր սեռերի մարդկանց: Այս օրենքը ամուսնական զույգին տալիս մի շարք իրավունքներ` քաղաքացիություն ստանալը և կենսաթոշակային ֆոնդերից օգտվելը, իսկ համասեռամոլ զույգերը զրկված են այս իրավունքից:
Արդեն այս օրենքի ընդունումից հետո միասեռ ամուսնությունները թույլատրվել են ամերիկյան 10 նահանգներում, սակայն այն չի փոփոխվել: Ըստ փաստաբանների գնահատականների՝ ավելի քան 36.000 զույգ բախվում են տարբեր խնդիրների, չնայած նրանց ամուսնությունը օրինական է:
Սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող 50-ից ավելի միջազգային կազմակերպություններ ԱՄՆ նախագահին խնդրել են կանխել Ֆաբիոլա Մորալեսի աքսորումը:










