Ամերիկյան դպրոցում սպանդից հետո Կոնեկտիկուտի իշխանությունների նկատմամբ 100 մլն դոլարի հայց կներկայացվի

14:37 • 30.12.12

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի փաստաբան Իրվին Պինսկին որոշել է նահանգային իշխանություններին 100 մլն դոլարի հայց ներկայացնել՝ «Սենդի Հուկ» տարրական դպրոցում զանգվածային սպանդի վերաբերյալ, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով TMZ պորտալին։

 

Պինսկին վստահեցնում է, որ նահանգի իշխանությունները, ներառյալ՝ կրթության նախարարությունը, չեն կարողացել պաշտպանել երեխաներին, երբ զինված հանցագործը ներխուժել է դպրոց, և այժմ տուժածների անունից նա կփորձի հասնել դրամական փոխհատուցման։

 

Դեկտեմբերի կեսերին 20-ամյա Ադամ Լանզան նախ սպանել էր մորը, ապա ներխուժել տարրական դպրոց՝ սպանելով 26 մարդու, այդ թվում ՝ 20 երեխայի։