Սկսվել է «Վնուկովո» օդանավակայանում կործանված Տու-204-ի «սև արկղերի» վերծանումը (տեսանյութ)
Ռուս մասնագետները սկսել են «Վնուկովո» օդանավակայանում նախօրեին կործանված Red Wings Airlines ավիաընկերության Տու-204 օդանավի «սև արկղերի» վերծանումը, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Միջպետական ավիացիոն կոմիտեին։
Նախօրեին՝ մոսկովյան ժամանակով 16.45-ին,Չեխիայից ժամանած Տու-204 օդանավը «Վնուկովո» օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս էր թռչել թռիչքուղուց և բաժանվել 3 մասի ու այրվել։ Մի մասն ընկել էր Կիևյան մայրուղու վրա, որի հետևանքով երթևեկությունը դադարեցվել էր։
Օդանավում եղել է միայն 8-հոգանոց անձնակազմը։ Նրանցից 4-ը զոհվել է, 4-ը վիրավոր են։
Մոսկվայի քաղաքապետի մամուլի քարտուղար Գուլնարա Պենկովան հայտնել է, որ օդանավի զոհերի ընտանիքներին կվճարվի 1-ական մլն ռուբլի, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։










