Իսակովի պողոտայում շրջվել է «ՎԱԶ 2107» ավտոմեքենա
Այսօր, ժամը 18.54-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03» և ՃՈ հերթապահները: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում շրջվել է «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 3392 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ս. Մերժումյան): «1-03» ծառայության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն. տուժածը հրաժարվել է հոսպիտալացումից:










