Բրիտանացին ախորժելի քանդակներ է ստեղծում կարագից (լուսանկարներ)

22:43 • 31.12.12

Բրիտանացի արվեստագետ Վիպուլար Աթուկոլարը, ով ազգությամբ հնդիկ է, անհավանական քանդակներ է ստեղծում՝ փայտի կամ քարի փոխարեն նախընտրելով սովորական  կարագ, գրում է Daily Mail-ը։

 

Հեղինակը նշել է, որ մինչև 6 սմ երկարություն ունեցող աշխատանքներից յուրաքանչյուրն ավարտին հասցնելու համար պահանջվում է մի քանի ամիս։ Օգտագործելով ոչ ավանդական հումք՝ տղամարդը ստեղծել է անգամ հանրահայտ Rolls Royce մեքենայի վինտաժային կրկնօրինակը։

 

«Ես սկսել եմ կարագից քանդակներ պատրաստել 30 տարի առաջ, երբ խոհարար էի աշխատում ռեստորանում և այդ ժամանակվանից ի վեր դա դարձավ իմ տարերքը»,- ասել է 49-ամյա Աթուկոլարը։