Ուգո Չավեսի մոտ հետվիրահատական բարդություններ են առաջացել
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մոտ հետվիրահատական նոր բարդություններ են ի հայտ եկել. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Ինչպես հաղորդել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, ով այժմ նախագահի հետ է դեկտեմբերի 11-ին վիրահատված նախագահի մոտ շնչառական ուղիների վարակ է հայտնաբերվել։
Վենեսուելայի պետական հեռուստաընկերության եթերում նա ընդգծել է, որ բժիշկները քայլեր են ձեռնարկում բարդությունները հաղթահարելու համար։
Վենեսուելայի փոխնախագահն ասել է, որ ինքն առաջիկա ժամերին ևս Չավեսի հարազատների հետ լինելու է նախագահի կողքին։ Մադուրոյի խոսքերով՝ ինքը հիվանդանոցում անձամբ է հանդիպել Չավեսին, և նա վենեսուելացիներին փոխանցել է իր շնորհավորանքները՝ Նոր տարվա առիթով։
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մոտ դեռևս անցյալ տարի քաղցկեղ էր հայտնաբերվել։ Նա մի քանի անգամ վիրահատվել է և քիմիաթերապիայի կուրսեր ընդունել, ինչից հետո հայտարարել էր, որ հաղթահարել է հիվանդությունը։ Սակայն մի քան ամիս անց հիվանդությունը դարձյալ գլուխ էր բարձրացրել և նա դարձյալ վիրահատվել է Կուբայում։










