Հիլարի Քլինթոնը հոսպիտալացվել է. նրա մոտ արյան թրոմբ է հայտնաբերվել

10:54 • 31.12.12

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեկտեմբերի 30-ին հոսպիտալացվել է Նյու Յորքի Presbyterian Hospital հիվանդանոց՝ արյան մակարդման պատճառով, ինչն անմիջականորեն կապված է ավելի վաղ՝ այս ամիս, ստացած ուղեղի ցնցման հետ, հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով պետքարտուղարության խոսնակ Փիլիպ Ռեյնսին։

 

«Բուժզննության արդյունքում պետքարտուղար Քլինթոնի մոտ թրոմբ է հայտնաբերվել, ինչն առաջացել է մի քանի շաբաթ առաջ ստացած  ուղեղի ցնցման հետևանքով։ Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և հակամակարդիչ դեղամիջոցներ է ստանում»,- ասել է Ռեյնսը։

 

Խոսնակն իր խոսքը  եզրափակել է ՝ ասելով, որ պետքարտուղարը առաջիկա 2 օրը կմնա հիվանդանոցում, որպեսզի բժիշկները հետևեն նրան և ճիշտ գնահատական տան առողջական վիճակին։