Բողոքի ակցիայի ընթացքում մերկացած եգիպտուհուն կարող են զրկել քաղաքացիությունից

18:24 • 31.12.12

Իսլամիստական շարժման ակտիվիստ Մահմուդ Աբդերրահմանը Եգիպտոսի գլխավոր դատախազություն է դիմել՝ պահանջելով Ստոկհոլմում Եգիպտոսի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի ընթացքում մերկացած եգիպտուհուն զրկել Եգիպտոսի քաղաքացիությունից։


Ինչպես տեղեկացնում է  Russia Today-ը, իսլամիստ աղջկան մեղադրում է Եգիպտոսի պետության հեղինակությունը վարկաբեկելու և եգիպտացիների կրոնական զգացումները չհարգելու համար։

 

Նա պահանջում է աղջկան ներառել «սև ցուցակում», որում հայտնված անձանց մուտքն արգելվում է երկիր։


Իսլամիստը նաև  դատախազությանն է փոխանցել է Եգիպտոսի նոր կառավարության դեմ բողոքի ակցիայի տեսագրությունը, որին մասնակցել է աղջիկն ու FEMEN շարժման ակտիվիստուհիները։