Սադամ Հուսեյնը 27լ սեփական արյուն է տվել Ղուրանի օրինակը գրելու համար
Պարզվում է՝ Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնը 1990-ական թվականներին պատվիրել է հատուկ իր համար գրել Ղուրանի մի օրինակ, որի ստեղծաման համար որպես թանաք է ծառայել հենց իր արյունը, գրում է Oddity Central-ը՝ հղում անելով Bussines Insider-ին։
Հայտնի է դարձել, որ Հուսեյնն այդ սրբազան նպատակով 2 տարվա ընթացքում 27լ արյուն է հանձնել։ Այժմ Իրաքի նախկին ղեկավարի արյունով գրված Ղուրանը պահվում է Բաղդադում՝ փակ դռների ետևում։ Արտասովոր գիրքը միևնույն ժամանակ և՛ սուրբ, և՛ վիրավորական է, ուստի իշխանությունները չգիտեն ինչպես վարվել գրքի հետ։
Իսլամիստ հոգևորականները պնդում են, որ Ղուրանը սուրբ գիրք է, և այն չի կարելի ոչնչացնել, սակայն նրանք նաև նշում են, որ իսլամական մշակույթի մեջ տաբու է դրված արյունով ստեղծագործելու վրա։
Ժամանակին անձամբ Հուսեյնն այս գրքի վերաբերյալ ասել է, որ այդ կերպ ինքն իր հարգանքն ու շնորհակալություն է հայտնում Աստծուն, ով օգնել է իր որդուն ողջ մնալ մահափորձից հետո։










