Մոսկվայում նախատոնական օրերին արդեն 365 հարբած վարորդ է հայտնաբերվել
Մոսկվայում ճանապարհատրանսպորտային օրենքների կոպիտ խախտումները կանխելու համար Ճանապարհային ոստկանությունը դեկտեմբերի 28-30-ին պրոֆիլակտիկ միջոցառումներ է ձեռնարկել.տեղեկացնում է РБК-ն։
Նախատոնական այս օրերին, ոստիկանությունը հայտնաբերել է 365 վարորդի, որոնք փոխադրամիջոցը վարել են ոչ սթափ վիճակում։ Տոնական արձակուրդների ընթացքում ևս վերահսկողությունը ճանապարհներին շարունակվելու է։
Պետավտոտեսչությունը տեղեկացրել է, որ տոնական օրերին ոչ սթափ վարորդների հանդեպ որևէ զիջումներ չեն լինելու։ Ընդհակառարկը, այդ օրերին մեծանալու են հերթապահող պետավտոտեսուչների թիվը, այդ թվում նաև գիշերային ժամերին, իսկ դրա նպատակը հարբած վարորդներին հայտնաբերումն է լինելու։










