Ամանորը ժամանեց Երկիր մոլորակ. առաջինը այն դիմավորել են Նոր Զելանդիայում (տեսանյութ)
16:22 • 31.12.12
Նոր տարին արդեն դիմավորել են երկրագնդի հակառակ կողմում։ Տոնն առաջինը նշել են Խաղաղ Օվկիանոսի մի քանի փոքր կղզիներն ու Նոր Զելանդիան։ Նոր Զելանդիայում Ամանորը դիմավորել են Երևանի ժամանակով 15։00-ին։
Ավելի ուշ Ամանորը կնշեն Սիդնեյում, ապա այն կհասնի Ճապոնիա, Կորեա և Չինաստան, իսկ ավելի ուշ՝ Ռուսաստանի հեռավոր արևելյան շրջաններ։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ Սիդնեյում արդեն հազարավոր մարդիկ փողոցներում են և սպասում են Նոր տարվա գալուստին, ինչն այս երկրում սովորաբար ազդարարվում է հեքիաթային հրավառությամբ։
Ի դեպ, նոր Նոր Զելանդիայում այժմ ամառ է։
Placeholder










