Բնական գլուխգործոցներ՝ թարմ սնկերի վրա (լուսանկարներ)
Արվեստի ներկայացուցիչները միշտ էլ աչքի են ընկնում իրենց մտքի անհավանական թռիչքներով և ստեղծագործելու յուրահատուկ լուծումներով, գրում է Oddity Central-ը։
Ասվածի վառ օրինակ է ամերիկացի Քորի Քորքորանսը, ով ճերմակ կտավի փոխարեն նախընտրում է ստեղծագործել թարմ սնկերի վրա։ Արժեքավոր ու մանրակրկիտ աշխատանքներ ստեղծելը բարդ է նույնիսկ թղթի վրա, ուստի կարելի է պատկերացնել, թե սնկերի վրա ստեղծագործելն ինչպիսի դժվար գործ է, որ մաքսիմալ ուշադրություն է պահանջում։
Կտավի վրա որևէ բան սխալ անելու դեպքում այն կարելի է ջնջել կամ որևէ կերպ շտկել, սակայն սնկերի դեպքում դա անհնարին է ։
Ստորև ներկայացնում ենք Քորքորանսի անհավանակն աշխատանքները.










