Պակիստանում ավիահարվածից առնվազն 14 մարդ է զոհվել

15:46 • 31.12.12

Պակիստանի օդուժը այսօր առավոտյան հարվածներ է հասցրել երկրի հյուսիս-արևմուտքում տեղակայած զինյալների բազաներին։
 

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն, զոհվել է առնվազն 14 մարդ։

 

Ամբողջությամբ ոչնչացել է երկու տուն։ Այդ շրջանում գործող «Անսարուլ Իսլամ» խմբավորման ներկայացուցչի տվյալներով՝ զոհերի թվում կան երեխաներ և կանայք։

 

Ռազմական մեկ այլ աղբյուր նշել է, որ հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացվել, որ այդ տներում զինյալներ կան՝ ներառյալ նրանց ղեկավարը։