Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

13:19 • 31.12.12

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորել է տարբեր երկրների ղեկավարների և կառավարություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, այդ թվում և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։
 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Կրեմլի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն որում նշվում է, որ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Վենեսուելայի, Ուկրաինայի, Բելառուսի Հայաստանի, Ադրբեջանի և այլ երկրների ղեկավարներին։
 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված շնորհավորանքում նշվում է, որ 2012թ.-ին Ռուսաստանը և Հայաստանը էական հաջողությունների հասան՝ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ գալիք տարում ևս կշարունակվի համատեղ արդյունավետ աշխատանքը՝ ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման հարցում։