Սիրիացի սահմանապահները կանխել են զինյալների մուտքը Հորդանանի սահմանից
Սիրիական զորքերն այսօր կանխել են Հորդանանի սահմանից զինյալների մուտքը Սիրիա՝ Մաթայա սահմանային անցակետի մոտակայքում։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ սիրիական ՍԱՆԱ գործակալության հղումով՝ սիրիացի զինվորականները հարված են հասցրել վարձկան-ահաբեկիչներին՝ սպանելով և վիրավորելով մի քանիսին։
Բացի այդ, սահմանապահներին հաջողվել է զենքի մեծ խմբաքանակ առգրավվել, որոնց թվում եղել են նաև Իսրայելի արտադրության զենքեր։
«Ալ Վաթան» պարբերականի պնդմամբ՝ բանակային հատուկ ստորաբաժանումները հետապնդում են զինյալ ծայրահեղականներին նաև սիրիական մայրաքաղաքի հարավային արվարձաններում՝ Թադամունում, Հաջր ալ-Ասվադում, Բաբիլլում։










