Փղոսկրյա ափում 60 մարդ է զոհվել ամանորյա տոնակատարության ժամանակ

16:45 • 01.01.13

Աֆրիկյան Փղոսկրյա ափ պետության գլխավոր քաղաքում` Աբիջանում, առնվազն 60 մարդ է զոհվել, 200-ն էլ վիրավորվել են ամանորյա տոնակատարության ժամանակ, հայտնում է BBC-ն:
 

Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան քաղաքի կենտրոնի մարզադաշտի մոտ, որտեղ հրավառություն էր անցկացվում:

Դրա ընթացքում հրմշտոց է սկսվել: Անհասկանալի է, թե ինչն է դարձել խուճապի և հրմշտոցի պատճառ:


Զոհվածների թվում շատ են երեխաները: Այժմ հարազատները դիակների կույտերի մեջ որոնում են յուրայիններին: