Փակվել է Հալեպի միջազգային օդանավակայանը

17:48 • 01.01.13

Փակվել է Սիրիայի ամենամեծ քաղաքի` Հալեպի միջազգային օդանավակայանը, հայտնում է Courier Mail-ը: Պատճառը ապստամբների շարունակական հարձակումներն են օդանավակայանի վրա:
 

Ըստ Agence France Presse-ի` զինված ապստամբները թիրախ են դարձրել քաղաքացիական օդանավերը, և հումանիտար աղետից խուսափելու համար օդանավակայանը փակվել է:


Օդանավակայանը փակ է լինելու «շատ կարճ ժամանակով»:

Այժմ Հալեպում և շրջակայքում կառավարական ուժերը պայքարում են իրենց բազաները դրած ապստամբների դեմ:
 

Սիրիայի տնտեսական կենտրոնը 2012-ի հուլիսի կեսերից կատաղի մարտերի թատերաբեմ է: