Արմավիրում ամբողջությամբ այրվել է «Օպել աստրա»
11:31 • 01.01.13
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 31-ին` ժամը 02.03-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-նովա փողոցի թիվ 99 տան դիմաց այրվում է ավտոմեքենա:
Ըստ ԱԻՆ կայքի` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է Հ. Հովհաննիսյանին պատկանող «Օպել աստրա» մակնիշի 33 LD 655 պետհամարանիշով ավտոմեքենան:
Placeholder










