Հրդեհ շենքի աղբի կուտակման հատվածում
Այսoր հրդեհ էր բռնկվել Աջափնյակ համայնքի 16-րդ թաղմաս 23-րդ շենքի առաջին հարկում` աղբի կուտակման հատվածում:
Դեպքի վայր էր ժամանել մեկ մարտական հաշվարկ: Մի քանի րոպեում հրշեջներին հաջողվեց մարել կրակը: Հրդեհից տուժածներ չկան:
Հրշեջները դժվարացան պատսխանել, թե որն է հրդեհի պատճառը, սակայն նույն շենքի բնակիչներից մեկը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեսել է , թե ինչպես է մի տղամարդ մտնել աղբի կուտակման տարածք, միզել ու դուրս եկել:
«Ինձ թվաց, որ նրա ձեռքին ծխախոտ էլ կար: Երևի էնտեղ ա գցել, որովհետև իրա դուրս գալուց կարճ ժամանակ հետո սկսեց ծուխ դուրս գալ»,- ասաց նա:










