Հունաստանում և Պորտուգալիայում գործադուլ են հայտարարել հասարակական տրանսպորտի աշխատակիցները
Հունաստանում և Պորտուգալիայում գործադուլ են հայտարարել հասարակական տրանսպորտի աշխատակիցները
Հունաստանում և Պորտուգալիայում ընթանում են հասարակական տրանսպորտի աշխատակիցների գործադուլները, հայտնում է Интерфакс-ը` վկայակոչելով այդ երկրների ԶԼՄ-ներին:
Պորտուգալիայում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հրաժարվել աշխատավարձերը կրճատելու պլաններից:
Գործադուլի պատճառով, մասնավորապես, դժվարացել է գնացքների, ավտոբուսների երթևեկությունը:
Բացի այդ գործադուլին միացել են բեռնափոխադրումների ոլորտում աշխատող շատ պորտուգալացիներ:
Հունաստանի մայրաքաղաքում բողոքում են մետրոյի աշխատակիցները: Նրանք նույնպես պահանջում են հրաժարվել իրենց աշխատավարձերը վերանայելու պլաններից:










