Խաղալիք ինքնաթիռը սպանել է գերմանացուն

12:42 • 01.01.13

Կիրակի օրը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի 53-ամյա մի բնակիչ զոհ է գնացել խաղալիք ինքնաթիռին, հայտնում է Courier Mail-ը:


Փոքր
, հեռակառավարումով խաղալիքը ամբողջ թափով հարվածել է տղամարդու գլխին, ինչից հետո նա հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ էլ և մահացել է:


Ինքնաթիռով խաղալիս է եղել 45-ամյա մեկ այլ տղամարդ տեղի Գրյուներ Հայներ բլրի վրա` քաղաքի արվարձանում: Այս վայրը հայտնի է օդանավերի մոդելների սիրահարներով և պարապլանիստներով:


Ոստիկանությունը
համարում է, որ ողբերգության պատճառը քամու պոռթկումներն են եղել: