Նոր Զելանդիայում խեղդվել է «Մատանիների տիրակալը» ֆիլմի օսկարակիր ձայնային ռեժիսորը

21:21 • 01.01.13

Նոր Զելանդիայում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ձայնային ռեժիսոր Մայք Հոպկինսը, ով հայտնի է «Մատանիների տիրակալը» ֆիլմերի (2001-2003) և «Տրանսֆորմերներ» (2007) ֆիլմի աշխատանքով, հայտնում է ИТАР-ТАСС-ը:


53-
ամյա կրկնակի օսկարակիրը խեղդվել է կիրակի, նրա նավակը շրջվել է գետում:


Հոպկինսը 2 «Օսկարի» է արժանացել «Քինկ Կոնգ» 2005թ.-ի ֆիլմի և «Մատանիների տիրակալը: Երկու ամրոց» (2002թ.) ֆիլմերի համար: