Իրաքում հարձակումների նոր ալիքից 22 մարդ է զոհվել

14:28 • 01.01.13

Երկուշաբթի օրը ծավալված հարձակումների` ռումբերի պայթեցումների և գնդակահարությունների հետևանքով Իրաքում 22 մարդ է զոհվել, կա 40-ից ավելի վիրավորվել, հայտնում է Courier Mail-ը:
 

Իրաքում այս օրերին հակակառավարական ցույցեր են, իսկ առջևում ներկայում ճնշումների ենթարկվող շիա մուսումանների հիշատակման միջոցառումներն են:
 

Ըստ աղբյուրի` ցուցարարները արգելափակած են եղել Սիրիա և Հորդանան տանող գլխավոր մայրուղին: Շիաների տներ են պայթեցվել Բաղդադի Մուսայիբ թաղամասում: Տասը շիա ուխտավոր թիրախ է դարձել Բաղդադից հյուսիս Դիյալա տեղանքում:


Քիրքուքում սպանվել են նաև ոստիկաններ: Այնտեղ 4 ռումբ է պայթել: Բաղդադում պաշտոնյաներից մեկի ժամանման պահին մեքենա է պայթեցվել:


Իրաքում ստեղծված վիճակը` պայքարը սուննի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի և շիական կուսակցությունների միջև, աղբյուրն անվանում է քաղաքական ճգնաժամ: