Մարսել և Կոշիցե քաղաքները դարձել են ԵՄ 2013թ. մշակութային մայրաքաղաքներ

23:23 • 01.01.13

Ֆրանսիայի Մարսել և Սլովակիայի Կոշիցե քաղաքները հայտարարվել են Եվրոպական Միության (ԵՄ) 2013թ. մշակութային մայրաքաղաքներ, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությանը:


Այս քաղաքների թեկնածությունն առաջարկած ժյուրին կազմված է Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ Խորհրդի, Եվրոպական խորհրդարանի, ԵՄ երկրների և շրջանների կոմիտեի ներկայացուցիչներից:


Եվրոպական
մշակութային մայրաքաղաքի կոչման քաղաքների ընտրությունն անցկացնում է անկախ փորձագետներից բաղկացած ժյուրին:


Եվրոպական
մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ ստացած քաղաքներում կազմակերպվում են բազմաթիվ մշակութային և տուրիստական միջոցառումներ:


ԵՄ
-ն այս նախաձեռնությունը գոյություն ունի 1985թ-ից, երբ առաջին անգամ եվրոպական մշակութային մայրաքաղաք ճանաչվեց Հունաստանի մայրաքաղաք Աթենքը: