ԱՄՆ-ն կուժեղացնի իր դեսպանատների անվտանգությունը
ԱՄՆ-ն կուժեղացնի իր տարբեր երկրներում իր դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը, հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
Նման խոստումով հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` այն բանից հետո, երբ Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանությունը հետաքննող հանձնաժողովը քննադատել էր Քլինթոնին:
Հանձնաժողովը, մասնավորապես, քննադատել էր «անվտանգության համակարգի պարբերական խափանումները»:
Ըստ աղբյուրի` անվտանգության միջոցառումների խստացումը կարող է վատթարացնել ԱՄՆ-ի հարաբերությունները այլ երկրների հետ:










