Կոլումբիայում խնջույքի ժամանակ 9 մարդ է գնդակահարվել
Կոլումբիայում խնջույքի ժամանակ 9 մարդ է գնդակահարվել, հայտնում է Courier Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում` Մեդելյին քաղաքի մերձակա կալվածքներից մեկում: Իրավապահներն այնտեղ 4 գնդակահարված կին և 5 տղամարդ են հայտնաբերել:
Իրավապահները դժվարանում են նշել, թե ինչը կարող էր լինել այս սպանդի դրդապատճառը: Նրանց հայտնի է միայն, որ զոհերը ինչ-որ առիթ են նշելիս եղել վարձակալված կալվածքում:










