Հարբած ռուսաստանցին հարձակվել է մեքենաների վրա և կծել ոստիկանին

17:37 • 01.01.13

 

Ռուսաստանի Ուզլովայա քաղաքում իրավապահները ձերբակալել են 26-ամյա գործազուրկ տղամարդու, որը խոչընդոտել է երթևեկությանը. նա` հարբած վիճակում սկսել է հարձակվել անցնող-դառնող մեքենաների վրա, հայտնում է НТВ-ն:
 

Նա հարձակվել է նաև ոստիկանության մեքենայի վրա, այնուհետև նա կծել է ոստիկաններից մեկի ճկույթը, երբ նրան փորձել են ձերբակալել: Իսկ սեփական ձեռքը վնասել է` բռունցքով հարվածելով իրավապահների ծառայողական մեքենային:


Հարբած
ռուսաստանցուն այնուամենայնիվ հաջողվել է ձերբակալել: