Ամանորին գողերը թալանել են Apple-ի փարիզյան մասնաճյուղը` տանելով 1 մլն եվրոյի ապրանք
Փարիզում զինված դիմակավոր անձինք ներխուժել են Apple-ի խանութ և տարել ընդհանուր 1 մլն եվրոյի ապրանք, հայտնում է Газета-ն` վկայակոչելով The Guardian-ին:
Իրավապահների համաձայն` գողությունը տեղի է ունեցել երկուշաբթի` երեկոյան ժամը 9.00-ի սահմաններում:
«Նրանք լավ պատրաստված էին և օգտվել են այն առիթից, որ ոստիկանների մեծ մասն Ամանորին զբաղված է եղել Ելիսեյան պալատի մոտ հսկողություն իրականացնելով: Նրանք էլ օգտվել են ընձեռված հնարավորությունից»,- ասել է իրավապահներից մեկը:
Իրավապահները, սակայն, դեռ չեն հաստատում, որ ամերիկյան ընկերությանը հասցված վնասը կազմում է 1 մլն եվրո` պատճառաբանելով, որ ընկերությունը դեռ գնահատում է վնասի չափը:










