Անգոլայում պատարագի ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով 10 մարդ է մահացել

13:19 • 02.01.13

Անգոլայի մայրաքաղաք Լուանդայի մարզադաշատում մատուցվող եկեղեցական պատարագի ժամանակ առաջացած հրմշտոցի ժամանակ մահացել է 10 մարդ, որոնցից 4-ը երեխաներ են:120 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:

 

Ըստ Անգոլայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Ֆաուստինո Սեբաստիաոյի, հրմշտոցն առաջացել է, քանի որ բաց են եղեկ մարզադաշտի 4 դարպասներից միայն 2-ը:


«Մենք նախատեսում էինք, որ կգա մոտ 70 հազար մարդ, սակայն եկավ սպասվածից ավելին»,- Ֆերներ Բատալհայի խոսքերն է մեջբերել տեղական Angop գործակալությունը:

 

Բատալհին «Աստծո արքայության տիեզերական եկեղեցու» եպիսկոպոսն է: Եկեղեցին հիմնադրվել է 1977 թվականին՝ Բրազիլիայում: