Ջասթին Բիբերի Ferrari-ն նկարած լուսանկարիչը վրաերթի է ենթարկվել
ԱՄՆ-ում երգիչ Ջասթին Բիբերի Ferrari մակնիշի մեքենան լուսանկարել ցանկացող պապարացին վրաերթի է ենթարկվել, տեղեկացնում է Газета-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:
Ըստ Լոս Անջելեսի իրավապահ մարմինների` լուսանկարիչը փորձել է լուսանկարել Սեպուլվեդա բուլվարում՝ ստուգման համար կայանված մեքենան, սակայն վրաերթի է ենթարկվել փողոցն անցնելիս: Որոշ ժամանակ անց նա մահացել է հիվանդանոցում:
Ոստիկանությունից հայտնել են, որ լուսանկարչի ինքնությունը դեռևս պարզ չէ:










