ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հունվարի 2-ի ժամը 09.00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարության կայքէջից, որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:










