Չինաստանում փլվել է կառուցվող մետրոյի թունելը

15:25 • 02.01.13

Չինաստանի հարավում գտնվող Նաննին քաղաքում փլուզվել է կառուցվող մետրոյի թունելը: Փլատակների տակ կարող են մարդիկ լինել, տեղեկացնում է Риа Новости-ն՝հղում կատարելով՝ չինական ԶԼՄ-ներին:

 

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան: Թունելի փլուզման ժամանակ գետնի տակ, ըստ որոշ տեղեկությունների, գտնվել է 3 աշխատող: Սինհուա գործակալությունը հայտնում է, որ գետնի տակ մնացած մարդկանց ստույգ թիվը հայտնի չէ:

 

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել աշխատողներից մեկին: Մնացածի որոնման աշխատանքները շարունակվում են: