Չեխիայի նախագահը 6000 կալանավորի համաներում է շնորհել

00:43 • 02.01.13

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը Չեխիայի անկախության 20-ամյակի կապակցությամբ հայտարարել է վեց հազար կալանավորի ներում շնորհելու մասին, այդ մասին հայտնել է երկրի արդարադատության նախարար Պավել Բլաժեկը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:


Նրա խոսքով, համաներման ցուցակներն արդեն կազմվում են, սակայն յուրաքանչյուր գործի վերաբերյալ որոշում կկայացվի դատարանի միջոցով անհատական կարգով:

«Ես սպասում եմ դատական որոշումների մարաթոնի սկզբին»,- ասել է նախարարը:


Առաջին կալանավորներն ազատ կարձակվեն արդեն հունվարի 2-ին:


Այժմ Չեխիայի բանտերում է գտնվում մոտավորապես 23 հազար մարդ: Այսպիսով, նախագահի որոշումը թույլ կտա որոշ չափով թեթևացնել լեփ-լեցուն բանտերը:


Համաներում կշնորհվի առաջին հերթին 1-2 տարի ժամկետով ազատազրկվածներին: