Հնդկաստանում անսովոր ցրտերի պատճառով աղետալի վիճակ է ստեղծվել

22:34 • 02.01.13

Հունվարի 2-ը դարձել է Դելիի պատմության վերջին 43 տարվա ամենացուրտ օրը, ջերմաստիճանը չի բարձրացել Ցելսիուսի սանդղակով 9,8 աստիճանից, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

 

Քաղաքի բնակիչները, որոնց համար նման ցուրտը չափազանց անսովոր է և անտանելի, փորձում են բոլոր հնարավոր միջոցներով տաքանալ: Ամենից վատ վիճակում են հայտնվել քաղաքի բազմահազար աղքատները: Միևնույն ժամանակ սպասվում է, որ հինգշաբթին ավելի ցուրտ օր կլինի:

 

Նախորդ շաբաթ հնդկական Ուտտար-Պրադեշ նահանգում ցրտից տասնյակ մարդիկ են մահացել: