Բրիտանիայում 2013թ. հունիսին կկանգնեցվի Դիքենսի առաջին արձանը
Մեծ Բրիտանիայում հայտնի գրող Չարլզ Դիքենսի առաջին հուշարձանը կկանգնեցվի 2013թ. հունիսին, նրա հարազատ Պորտսմուտ քաղաքի գլխավոր հրապարակում, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով BBC-ին:
Դիքենսը, ում 200-ամյակը լայնորեն նշվել է Բրիտանիայում նախորդ տարի, իր կտակում խնդրել էր մահից հետո իր արձանները չտեղադրել:
Այնուամենայնիվ, դրանք հայտնվել են ԱՄՆ-ում, Ավստրալիայում և նույնիսկ Ռուսաստանում, իսկ ահա իր պատմական ծննդավայրում գրողը մինչև այժմ չի արժանացել հուշարձանի:
Մարտին Ջենիգսի հեղինակած աշխատանքի տեղադրման աշխատանքները կիրականացնի Dickens Fellowship հասարակական կազմակերպությունը: Արձանի ընդհանուր արժեքը կազմում է 118 հազար ֆունտ ստերլինգ:
Գրողի արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 9-ին` Դիքենսի մահվան 133-ամյակի օրը:










