Գվատեմալայում բեռնատարի անիվների տակ է մնացել մեկ ընտանիքի 7 անդամ
Գվատեմալայում բեռնատարի անիվների տակ է մնացել 7 մարդ` 7-ն էլ մեկ ընտանիքի անդամներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` վկայակոչելով մեքսիկական լրատվամիջոցներին:
Փրկարարների տվյալների համաձայն` զոհերի թվում կա 6-14 տարեկան 4 երեխա: Նրանք ճամփեզրով քայլելիս են եղել, երբ բեռնատարը մեծ արագությամբ սլացել է նրանց ուղղությամբ:
Մեքենայի վարորդին բռնել են դեպքի վայր հասած հարևանները: Նա այժմ ոստիկանությունում է:










