Իսրայելը 420 մլն դոլար է ծախսել Եգիպտոսի սահմանին արգելապատնեշի կառուցման համար
Իսրայելն ավարտել է Եգիպտոսի սահմանի երկայնքով արգելապատնեշի կառուցումը, հաղորդում է РИА Новости գործակալությունը` վկայակոչելով երկրի վարչապետի մամուլի ծառայությանը:
230 կմ երկարությամբ պատը, որը համալրված է անվտանգության և տեսահսկման համակարգերով, պետք է արգելափակի Աֆրիկայի պետություններից փախստականների, մաքսանենգների և գրոհայինների մուտքն Իսրայել: Հրեական պետությունը հատկապես անհանգստացած է գրոհայինների ներխուժմամբ, որոնք վերջին տարվա ընթացքում 4 անգամ գրոհել են սահմանապահներին Եգիպտոսի տարածքից:
«Դուք անհնարինն եք իրականացրել: Սա վիթխարի ձեռքբերում է… Այժմ մենք պետք է ավարտին հասցնենք երկրի մյուս սահմանների ամրացման աշխատանքները»,- ասել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:
Շինարարությունը տևել է 2 տարի և ավելի քան 420 մլն ԱՄՆ դոլար արժեցել:










