Իտալիայում մեկնարկել են ավանդական ձմեռային զեղչերը

17:53 • 02.01.13

Իտալիայում մեկնարկել են ավանդական ձմեռային զեղչերը, հաղորդում է РИА Новости-ն:


Զեղչերն առաջինն իրենց գնորդներին առաջարկել են Սիցիլիայի, Սարդինիայի, Կամպանիայի և Բազիլիկատայի խանութները: Սակայն երկրի մի շարք հատվածներում և հիմնական խոշոր քաղաքներում, ինչպես, օրինակ, Միլանը, Հռոմը, Թուրինը, Բոլոնիան և Վենետիկը, զեղչերի առաջին օրը կլինի հունվարի 5-ը:

 

Confcommercio վաճառականների ասոցիացիան կանխատեսում է, որ այս տարի զեղչերի շրջանում իտալացիները պատրաստ են միջինը 150 եվրո ծախսել մեկ մարդու հաշվով և 359 եվրո՝ ընտանիքի, որը, երկրի մասշտաբով կազմում է մոտ 5,6 մլրդ եվրո:


Միևնույն ժամանակ, սպառողների իրավունքների պաշտպանության Codacons խոշորագույն ազգային ասոցիացիան նշում է, որ իտալական ընտանիքների միայն 40% է պատրաստ գնումներ կատարել այդ շրջանում, և նրանք պատրաստ են միայն 224 եվրո ծախսել՝ մեկ ընտանիքի հաշվարկով:


Այդ կապակցությամբ մասնագետները նախորդ տարվա համեմատ վաճառքի 15% անկում են կանխատեսում:
Codacons-ում նշում են, որ վերջին 4 տարիների ընթացքում զեղչային ժամանակահատվածում գնում կատարելու իտալական ընտանիքների բյուջեն կրճատվել է 50,2%-ով:


Իտալիայում ձմեռային զեղչերը, միջինը, մոտ երկու ամիս են տևում, սակայն որոշ մարզերում դրանք շարունակվում են մինչև մարտի վերջ: