Միլիոնավոր մեդուզաներ «շրջափակել» են Ղրիմը
Ղրիմի Բալակլավայի շրջանը «գրավվել» է միլիոնավոր փոքր սևծովյան մեդուզաների կողմից: Նրանք ծեփապատել են բոլոր ձկնորսական նավերը: Մեդուզաներն այնքան շատ են, որ ափամերձ հատվածում հատակը չի երևում: Հեռվից թվում է, թե ջուրը սառցակալել է, սակայն իրականում այն «մեդուզայակալվել» է, հաղորդում է vesti.ru-ն:
Գիտնականների կարծիքով` մեդուզաներին Բալակլավայի շրջան է բերել հարավային քամին: Երբ քամու ուղղությունը փոխվի, դրանք կրկին ծովի խորքը կգնան:
Նման անսովոր երևույթը հատկապես ուրախացրել է ձկնորսներին՝ մեդուզաներով են սնվում ծովային պերկեսները, և հիմա դրանց կարելի է որսալ անմիջապես առափնյա հատվածից:










