Քենիական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սուդանում

15:09 • 02.01.13

Կահիրե թռչող Kenyan Airways ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը Սուդանի մայրաքաղաք Հարթումից թռիչք իրականացնելուց 20 րոպե անց ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան՝ շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Սինհուա գործակալությանը:


Տեղական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Boeing 737-ում գտնվել է 56 ուղևոր, որոնցից ոչ ոք չի տուժել:


Ներկայում Սուդանի իշխանությունները պարզում են կատարվածի մանրամասները: