Հնդկաստանի օրինակով ցույցեր Նեպալում`կանանց նկատմամբ բռնությունները դադարեցնելու պահանջով
Նեպալում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել և արդարություն են պահանջում կանանց նկատմամբ հանցագործությունների հետաքննման հարցում, հաղորդում է BBC-ն:
Զանգվածային ցույցերի առիթ է հանդիսացել վերջին միջադեպը, երբ ոստիկանները, ցուցարարների պնդմամբ, թալանել և բռնաբարել են 21-ամյա մի աղջկա:
Ցուցարարներն ակցիաներ են իրականացնում Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի կառավարական շենքերի դիմաց:
Ակցիաների կազմակերպիչները պնդում են, որ իրենց նման ակցիա կազմակերպելու համար ոգեշնչել է հարևան Հնդկաստանում զանգվածային ցույցերի օրինակը, որտեղ բազմահազարանոց ցույցեր և երթեր անցկացվեցին մայրաքաղաք Նյու Դելիի փողոցներում` կանանց նկատմամբ բռնությունները դադարեցնելու պահանջով:










