«Օսկարի» թեկնածուներին առաջին անգամ կընտրեն համացանցային քվեարկությամբ

00:18 • 02.01.13

Ամերիկյան կինոարվեստների ակադեմիան «Օսկար» մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ թույլ է տվել այս տարի թեկնածուներին որոշել համացանցի միջոցով, հայտնում է РИА Новости-ն:


«
Օսկարի» ճակատագիրը կորոշեն նրա 5 856 մասնակիցները, ովքեր ունեն ձայնի հավասար իրավունք:


Նախկինում
թեկնածուները որոշվում էին հատուկ քվեաթերթիկներով քվեարկության արդյունքով, որոնք պետք է ուղարկվեին ժյուրիին փոստի միջոցով մինչև հունվարի 3-ը: Տեխնիկական նորամուծության կապակցությամբ Ակադեմիան քվեարկության օրը երկարացրել է մեկ օրով` մինչև հունվարի 4-ը:


Կինոյի աշխարհում ամենահեղինակավոր մրցանակաբաշխության թեկնածուները կհայտարարվեն հունվարի 10-ին:


Հոբելյանական 85-րդ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 25-ին և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի աշխարհի 225 երկրում: