Իրավապաշտպանները հայտնել են Դամասկոսի մոտ 30 մարդու սպանության մասին

19:30 • 02.01.13

Սիրիայի իրավապաշտպանները հայտնել են, որ այսօր Դամասկոսի արվարձանում բենզալցակայանի գնդակոծման հետևանքով 30 խաղաղ բնակիչ է զոհվել, հաղորդում է РИА Новости-ն:


«Ես 30 մարմին եմ հաշվել, նրանք կամ այրված էին կամ պայթյունից մասնատված», - գործակալությունը մեջբերել է Աբու Սաիդ անունով իրավապաշտպանի խոսքերը:

 

Մեկ այլ ընդդիմադիր ակտիվիստ նշել է, որ Սիրիայի մայրաքաղաքի մոտ գտնվող Մուլեյհա բնակավայրի բենզալցակայանը գնդակոծվել է կառավարական օդուժի կողմից:


Սիրիայի իշխանությունները դեռ որևէ կերպ չեն մեկնաբանել այս տեղեկությունները:

 

Local Coordination Committees of Syria (LCC) իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` 2013թ. առաջին իսկ օրը Սիրիայի 98 բնակավայրում ռազմական գործողություններ են ընթացել: Նոր տարվա ընթացքում երկրում արդեն զոհվել է ավելի քան 130 մարդ:


Սիրիայի հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից: Տարբեր տվյալներով` երկրում բռնությունների զոհ է դարձել 20-30 հազար մարդ: