Սիրիայում հակամարտության զոհերի թիվը հասել է 60 հազարի. ՄԱԿ
ՄԱԿ-ի տվյալներով` 2011թ. մարտից Սիրիայում սկիզբ առած հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 60 հազար մարդ, հաղորդում է Газета.Ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:
Մոտ հինգ ամիս տևած վերլուծության արդյունքում հնարավոր է եղել կազմել 59 648 սպանվածի ցանկը: Նրանք սպանվել են Սիրիայում 2011թ. մարտի 15-ից մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի վերջին հակամարտությունը չի դադարել, մենք կարող ենք ենթադրել, որ 2013թ. սկզբի դրությամբ սպանվել է ավելի քան 60 հազար մարդ: Զոհերի թիվը շատ ավելի բարձր է, քան մենք կանխատեսում էինք», - հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլլեյը:










