ԱՄՆ-ում 3 դեռահասներ աղետի են ենթարկվել առևանգված օդանավով
ԱՄՆ Ալաբամա նահանգի Ջասպեր քաղաքում երեք դեռահասներ ծնողներից թաքուն օդ են բարձրացել թեթև շարժիչով ինքնաթիռով և աղետի ենթարկվել քաղաքի մոտակա անտառային հատվածում, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Ջասպերի ոստիկանության ներկայացուցիչ Ջեյմս Պեյնթերի հայտարարության համաձայն` ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան:
«Piper PA-30 օդանավի աղետի հանգամանքների հետաքննությունը շարունակվում է, սակայն հիմա ևս կարելի է նշել, որ պատանիներն ինքնագլուխ են այն օդ բարձրացրել», - նշել է ոստիկանը:










