Արքայազն Ուիլյամն Ամանորը դիմավորել է որոնողական գործողության մասնակցելով

14:58 • 02.01.13

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ավագ թոռ արքայազն Ուիլյամը, ով ծառայություն է անցնում Ուելսում գտնվող թագավորական ռազմաօդային ուժերի բազայում որպես փրկարարական ուղղաթիռի օդաչու, Ամանորի գիշերը դիմավորել է փրկարարական գործողության մասնակցելով, հայտնում է Газета-ն` վկայակոչելով Daily Mail-ին:

 

Տագնապի ազդանշանը ստացվել է Մեծ Բրիտանիայի արևմտյան ափին գտնվող Բլեքփուլ քաղաքից, հենց Ամանորի գիշերը: Մեծ ալիքը ծածկել է ափին շան հետ զբոսնող երկու տղամարդու: Նրանցից մեկին հաջողվել է ինքնուրույն փրկվել, իսկ երկրորդի համար փրկարարներ են կանչվել:


Sea King ուղղաթիռի օդաչու արքայազնը մեկնել է օգնության: Չնայած նրա և այլ փրկարարների ջանքերին, տղամարդուն հայտնաբերել չի հաջողվել: