Հրազդանում բախման հետևանքով «Գազել» մակնիշի ավտոմեքենա է շրջվել (տարբերակ 2)

18:43 • 03.01.13

Հունվարի 3-ին` ժամը 17:35-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում` «Սթար» սուպերմարկետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, նախնական տվյալներով «Գազել» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները բախվել են, ինչի հետևանքով «Գազել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
------------------------------------------------------------------------------------------
19:45
Պարզվել է , որ «Օպել» մակնիշի 32 ՏՏ 089 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Գազել» մակնիշի 3211 Լ պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր` 1992 թ. ծնված Լ. Ունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» բկ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Գազել» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: