Ավստրիայում շունը հսկայական հրդեհի պատճառ է դարձել

18:52 • 03.01.13

Սոված շունը, որին տերերը տանն էին թողել ալպյան հանգստավայրերից մեկում, մեծ հրդեհի պատճառ է դարձել: Տեղի հրշեջները ենթադրում են, որ նա միացրել է էլեկտրական վառարանը, երբ փորձել է հասնել նրա վրա դրված ուտելիքին, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Միջադեպը տեղի է ունեցել ավտրիական Շտեգ կոմունայում, որը գտնվում է երկրի արևմուտքում: Ըստ հրշեջների, վառված փաթեթավորման մնացորդները, որոնք հայտնաբերվել են այրված տանը գտնվող վառարանի վրա, խոսում են այն մասին, որ շունը փորձել է հասնել ուտելիքին և միամիտ միացրել է վառարանը, ինչի արդյունքում նրա վրա հայտնված թուղթն այրվել է ու...


Շան տերերն այդ ժամանակ զբոսնում էին:


Մոտ 140 մարդ գրեթե 3 ժամ փորձել են հանգցել հրդեհը: Մարդկանց մեջ տուժածներ չկան, սակայն միջադեպի մեղավորը ողջ չի մնացել: