Բնակարանում դի է հայտնաբերվել

10:30 • 03.01.13

Հունվարի 2֊ին` ժամը 23:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 65 շենքի 9-րդ մուտքի 23 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունները: Փրկարարները ժամը 00:05-ին բացել են դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Լ. Չակմազարյանի դին: